Այսօր աշխարհի տարբեր կետերում իրականացվել է լուռ բողոքի ակցիա՝ հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար:
Աշխարհասփյուռ հայերը Ադրբեջանի, ՌԴ-ի դեսպանատան, Կարմիր խաչի, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ են եղել պաստառներով, որոնց վրա նշված է, որ Ադրբեջանի մոտ են գտնվում շուրջ 200 ռազմագերիներ, որոնք խոշտանգվում են, ենթարկվում բռնության:
Հայտնենք, որ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց նույնպես իրականացվեց բողոքի լուռ ակցիա:
Ակցիաներ են իրականացվում՝ Տորոնտոյում, Մոնրեալում, Բեռլինում, Վարշավայում, Հռոմում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Ժնևում, Հյուսթոնում, Փարիզում:
https://www.facebook.com/Lilithu/posts/10158827329761928
https://www.facebook.com/maro.kochinyan/posts/4113693418681862

