fbpx
Մշակույթ

«Սրանով կհաղթես»․ կարդում է Մարտին Վարդազարյանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է տեղադրվել, որին կից գրված է․

««Սրանով կհաղթես» նախագծի շրջանակում կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը

«Էն օրվանից, որ նա, անհայրենիք, Իկոնիայի հովիտներից ձի նստեց ու վեր կացավ ուրիշ հայրենիքների վրա արշավելու, մինչև էսօր դեռ չի իջել իր ձիուց: Էն օրվանից, որ մերկացրեց իր սուրը ժողովուրդները կոտորելու համար, մինչև էսօր դեռ պատյան չի դրել, և իր արյունոտ ձեռքը զարկեց սուրբ Գերիմաստության (Այա Սոֆիայի) տաճարի պատին, մինչև էսօր դեռ չի մաքրվել սուլթանների արյունաթաթախ ձեռքը: Թուրքի վրա էլ չեն կարող հույս դնել և հույս չեն դնում ոչ կոտորածներից ազատված ու մշտապես կոտորածի մղձավանջի տակ ապրող հայ ժողովուրդը, ոչ անվերջ կոտորածներին ու հարստահարություններին հանդիսատես օտարները…

Նա պատասխանատու է հայ ժողովրդի ծով արյան ու մարդկության պատմության առաջ: Եվ տեղ չկա խուսափելու…»

Հովհաննես Թումանյան
Հայկական հարցն ու իր լուծումը, 1913»։

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/3057057884521485?__cft__%5B0%5D=AZV2AXmr_ccmPc79j7J2WZNvmBJNP_Z3G7hShjsfJrwsd-AvGQ1_mOGleZpf8gcRat_2ZAWiyY6-TKZfIVXBRSMuLT7xJok-EH-ppXP-IRlXBVDzd0cHCyhd7i_u6YYESWmaFgQ-F35oPeu3GNZu_IOU-dqAHXDPdnFbqWsGyXN6cg&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ