fbpx
Երևան

Սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցի մեկ մասնակից եւ մեկ ոստիկան հիվանդանոցում են

Օպերային հրապարակի հարակից տարածքների սրճարաններն ապամոնտաժվելու դեմ այսօր Մաշտոցի պողոտայում իրականացված բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի հետեւանքով 1 ոստիկան եւ 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս տեղեկությունը հաղորդում են հաստատության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության աշխատակիցը՝ (Ա. Կ. 1992 թվականի ծնված) ստացել է գլխի շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարարար:
Քաղաքացին՝ (Հ. Ս. 1953 թվականի ծնված), ստացել է գոտկային շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար:
Երկու տուժածներն էլ ներկա պահին հետազոտությունների փուլում են: Նշվում է, որ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի քիչ ուշ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ