Ռումինիայի կառավարությանն առընթեր Մոլդովայի հետ կապերի դեպարտամենտի պետքարտուղար Ադրիան Դյուպուն ասել է, որ մոտ մեկ միլիոն մոլդովացի ստացել է Ռումինիայի քաղաքացիություն:
«Նրանք ռումինացի են, և դա ապացուցում են փաստաթղթերով։ Եվս 100 000 դիմում ներկայումս քննարկվում է Քաղաքացիության ազգային գրասենյակում»,- ասել է պաշտոնյան։