Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Փետրվարի 20-ին կատարվել է 14 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2942 քաղաքացու հետազոտություն, որից 500-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2384 դեպք: Կատարվել է 20 390 թեստավորում:
Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից»։
https://www.facebook.com/NKR.MOH/posts/2818965868376636?__cft__%5B0%5D=AZVH43DfKcIwtDSso2qgVdiFST61eCjakPlkywuD0dV-jzrqNUNcUBVQxcpPrUs8jh2EB-7ekdLrTT0KK6AFV4lE2UN8z13_2Zho-LJ9XumebiKZqXHCCeQME-Zm6OwapSjCMYyZgtp1MiTm3NQz48sq&__tn__=%2CO%2CP-R

