Թուրքիայի ոստիկանությունը հունվարի 28-ին Ստամբուլի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած կրակոցներին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալել է 47 մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի և Տաջիկստանի մեկական քաղաքացիների։
Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։
Նշվում է, որ կասկածյալներից մեկը՝ Ռուսաստանի քաղաքացին, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետկապ ունի:
Զինված հարձակումը տեղի է ունեցել երեկ կեսօրին՝ Ստամբուլի հյուսիսում գտնվող Սարիյեր թաղամասի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցում աղոթքի ժամանակ։
Հարձակում գործած անձինք դիմակներով են եղել և «մասնակցել» են ժամերգությանը։ Հարձակման հետևանքով սպանվել է մեկ քաղաքացի, կան վիրավորներ:
Reuters-ը տեղեկացրել է, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։