fbpx
Աշխարհ

Ստամբուլում հակաամերիկյան ցույցեր են անցկացվել

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը: Ակցիան անցկացրել են ազգայնական Դողու Փերինչեքի գլխավորած «Հայրենիք» կուսակցության անդամները՝ դատապարտելով Թրամփի կողմից հնչեցրած սպառնալիքները, թե Սիրիայում քրդերի վրա հարձակման դեպքում կկործանի Թուրքիայի տնտեսությունը:

Հակաամերիկյան կոչերից բացի, ակցիայի մասնակիցները հանդես են եկել նաև հայտարարությամբ:

«ԱՄՆ զորքերի՝ Սիրիայից դուրս բերելու պատճառը նրանց պարտությունն է: ԱՄՆ-ն պարտվել է, միայնակ մնացած քրդերը նույնպես պարտվելու են», – ասված է հայտարարության մեջ:

Հաղորդում է shantnews.am-ը։Ստամբուլում հակաամերիկյան զանգվածային ցույցեր են անցկացվել

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ