Սիրիայի քրդերը մերժել են Էրդողանի առաջարկը

Ամենադիտվածներ

Սիրիայի քրդերը մերժել են Էրդողանի առաջարկը

Սիրիական քրդերը մերժել են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու առաջարկը, հայտնում է AFP-ն՝ հղում անելով քրդերի ներկայացուցիչ Ալդար Խալիլին: 

«Թուրքիայի և Հյուսիսային Սիրիայի միջև բաժանարար գիծը հնարավոր է ՄԱԿ-ի խաղաղապահների մասնակցությամբ: Ցանկացած այլ տարբերակ անընդունելի է», – հայտարարել է Խալիլը: 

Նա նաև նշել է, որ Թուրքիան «չեզոք» չէ և «չի կարող լինել անվտանգության երաշխավոր»: 

Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել էր Սիրիայի հյուսիսային շրջաններում անվտանգության գոտի ստեղծելու՝ Թուրքիայի մտադրությունը և համարել Էրդողանի առաջարկը «որպես ագրեսիվ սպառնալիք և ոտնձգություն Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ»: 

Նախօրեին Էրդողանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո, հաստատել է Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու՝ հանրապետության մտադրությունը: Հանրապետության նախագահի խոսքերով, Անկարան պատրաստ է ապահովել ցամաքային անվտանգությունը, իսկ ամերիկյան կողմը դա անում է օդային տարածքում: Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի խոսքերով, բուֆերային գոտու ստեղծման դեպքում այն ​​վերահսկվելու է Թուրքիայի կողմից:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ