Ստամբուլում ռուսների և վրացիների միջև փոխհրաձգության հետևանքով կա զոհ

Ստամբուլի հյուրանոցներից մեկում վրացական և ռուսական խմբավորումների միջև պատճառով փոխհրաձգություն է տեղի ունեցել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Գենչթուրքի պողոտայում գտնվող հյուրանոցում բեռնափոխադրման հետ կապված ծագած վեճի պատճառով ռուսական և վրացական խմբավորումների միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում վրացիները ատրճանակով կրակել են 51–ամյա ռուսի վրա և հյուրանոցից փախել։ Այդ ընթացքում ռուսները վազում են վրացիների հետևից և հենց փողոցի մեջտեղում կրակում 56–ամյա Թենգիզի գլխին։

Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ մահացել է։

Ամենաթարմ