fbpx
Աշխարհ

Հայտնի է, որ ռուս միլիարդատեր Իգոր Սոսինը վարակվել է կորոնավիրուսով․ Baza

Ռուս միլիարդատեր Իգոր Սոսինը վարակվել է կորոնավիրուսով և բուժվում է Կոմունարկայի բժշկական կենտրոնում։

Ինչպես հայտնում է «МК»-ն, գործարարը մասնավոր չվերթով Ֆրանսիայից ժամանել է «Վնուկովո» օդանավակայան։

Ժամանելուց մի քանի օրից նրան հոսպիտալացրել են։

Այս պահի դրությամբ որ գործարարի վիճակը գնահատվում է որպես բավարար։

Սոսինը հայտնի է դարձել իր որդիների շնորհիվ։ Նրա ավագ որդին հյուրանոցում սպանել էր իր մորը, որից հետո նրան հարկադիր բուժման էին ուղարկել։

Նա  սեփականատեր է տան համար ապրանքերի ցանցերից մեկի  և ռիթեյլերներից մեկի կառավարիչը։ Նրա տրամադրության տակ են ևս մի քանի խոշոր ընկերություններ։

Հայտնի է, որ միլիարդատերը քիչ է լինում Ռուսաստանում և ապրում է Մեծ Բրիտանիայում, որտեղ նա ցանց և առանձնատուն ունի։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուը՝ Baza-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ