Գիտություն

Starhopper-ի փորձարկումը հաջող էր. այն բարձրացել է 20 մետր

Starship տիեզերանավի նախատիպը, որը ստեծվել է SpaceX-ի կողմից, Տեխասում (ԱՄՆ) փորձարկվել է օդում: Այն նաև կոչվում է Starhopper:

Ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը Twitter-ի իր էջում տեղադրել է փորձարկման տեսանյութը: Գործարարը նշել է, որ փորձարկումը հաջող էր:

Starship-ի նախատիպը բարձրացել է մոտ 20 մետր, այնուհետև շարժվել է մի քանի մետր դեպի աջ: Ամերիկյան հրատարակությունը գրում է, որ Մասկը ծրագրում է մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում մեկ այլ փորձարկում կատարել՝ բարձրացնելով նախատիպը 200 մետր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ