Հասարակություն

Հայ-վրացական նոր կամուրջի ստեղծումն ընթացքի մեջ է

Այս տարվա գարնանանը մեկնարկած հայ-վրացական նոր կամրջի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Facebook-ի պաշտոնական էջից։

Նշենք, որ նոր կամուրջը գտնվելու է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա։

Կամրջի ստեղծման ծրագիրը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ ինչպես նաև՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։

Կամրջի նախագծմամբ ու շինարարությամբ զբաղվում է իրանական ընկերություն, իսկ տեխնիկական հսկողությունն իրականացնում են կորեական ընկերություններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ