Այսօր՝ ժամը 15.00-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։
- Մի խումբ ադրբեջանցիներ այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. Արցախի տեղեկատվական շտաբ
- Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հովհարային անջատումները շարունակվում են մինչ այս պահը. Տեղեկատվական շտաբ
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել:
Խնդրում ենք լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ: