Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտում նոր թաղամաս կկառուցվի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում և հայտնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտում նոր թաղամաս կկառուցվի։

«Հարգելի ՛ հայրենակիցներ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները։

Թաղամասը ունենալու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխանող 15 մասնաշենք` 240 բնակարանաններով։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2022թ.-ի վերջին։

Նորակառույց բնակարանները կտրամադրվեն Հադրութ քաղաքի՝ պատերազմի հետևանքով տարհանված բնակիչներին։ Բնակարանաշինությունն Արցախում առաջիկայում շատ ավելի մեծ թափ կստանա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բնակավայրը կորցրած յուրաքանչյուր ընտանիք նախանշված ժամկետներում ունենա իր բնակարանը»,-ասվում է գրառման մեջ:

 

Ամենաթարմ