fbpx
Արցախ

Ստեփանակերտի առևրային օբյեկտներում արձանագրվել է 1 գնաճ և 2 գնանկում

Արցախ տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեշ նշվում է, որ Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակների միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ և 2 գնանկում:

«Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 12-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակների միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ և 2 գնանկում:

Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է կիտրոնի համար՝ 17 դրամ կամ 6%:

Տեղական արտադրության սոխի գնի 100 դրամ նվազման արդյունքում սոխի միջին գինը նվազել է 33 դրամ կամ 7.6%: Զատիկի տոնի կապակցությամբ դիտարկված առևտրային օբյեկտներից մեկի կողմից իրականացվող ակցիայի շրջանակում նվազել է նաև հավի ձվի միջին գինը՝ 1 դրամ կամ 1.9%:

Գնաճ արձանագրած ապրանքային շուկայում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ»։

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/126450702329052

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ