Արցախ

Ստեփանակերտում ախտահանվել են շուկաները

Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում հայտնում է, որ չնայած ոչ բարենպաստ եղանակին երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները շարունակվում են և այս անգամ ախտահանվել են շուկաները:

«Չնայած ոչ բարենպաստ եղանակային պայմաններին՝ մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում են ըստ ժամանակացույցի նախատեսված կանխարգելիչ միջոցառումները, որոնցում ներգրավված են Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող երեք ընկերություն:

Այսպես՝ «Բնակարանային շահագործման տնտեսություն» ՓԲԸ կողմից քլորի լուծույթով ախտահանվել է Իսակովի փողոցում գործող գյուղմթերքի շուկան, իսկ «Ջերմային տնտեսություն» և «Սանմաքրում» ընկերությունների կողմից՝ կենտրոնական շուկայի տարածքը:

Մայրաքաղաքի ողջ տարածքում նմանօրինակ կանխարգելիչ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ