Սյունիքում կորոնավիրուսով վարակված 25 անձ կա. Մարզպետ

Հրապարակող՝

51765250_2361163924111979_6094350557693083648_n

Ամենադիտվածներ

Հանրային հեռուստաընկերության եթերում Սյունիքի մարզպետը նոր տեղեկատվություն է հայտնել մարզում կորոնավիրուսով վարակվածների մասին:

Հունան Պողոսյանը նշել է, որ մարզում վարակված է 25 մարդ, և 9 անձ էլ մեկուսացված է:

«Սկզբնաղբյուրը, որպես կանոն, Կապանում և Մեղրիում գրանցված դեպքերն են, բոլոր դեպքերն են գրեթե փոխկապակցված են։ Ունենք նաև Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած մեր հայրենակցի մոտ հաստատված դեպք։ Ինքնամեկուսացման ռեժիմում գտնվում ենք գրեթե բոլորս, բայց պարտադիր ինքնամեկուսացման մեջ գտնվողների թիվը մոտենում է հազարի»,-հայտնել է մարզպետը։

Ամենաթարմ