Ստեփանակերտում շենքեր են կառուցվում՝ Հադրութի բնակիչների համար

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում 15 մասնաշենքից բաղկացած թաղամաս է կառուցվելու՝ ընդհանուր 240 բնակարանից բաղկացած։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից։

Ծրագիրը ֆինանսավորվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Նշվում է, որ նորակառույց բնակարանները տրամադրվելու են պատերազմի հետևանքով տարհանված Հադրութի բնակիչներին։

Ավելի մանրամասն՝ այստեղ։

Ամենաթարմ