Ալիևը բացել է «Հաղթանակի զբոսայգին» Ստեփանակերտում

Հրապարակող՝

Ալիևը բացել է «Հաղթանակի զբոսայգին» Ստեփանակերտում

Ամենադիտվածներ

Այս միջոցառումը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի մայրաքաղաքում՝ ցույց տալով, թե ինչ է լինում այն դեպքերում, երբ պետությունը ղեկավարում են արտաքին կառավարման տակ գտնվող, հղփացած, կոռուպցիոներ, պոպուլիստ, տգետ, կառավարչական հատկանիշներ չունեցող և նման կարգի տարբեր արատներ ունեցող գործիչները։ Սա նաև ցույց է տալիս, թե ինչ կլինի ապագայում, եթե նույն այդ մարդիկ պատասխանատվության չենթարկվեն ու շարունակեն իրենց ձեռքում պահել պետական կառավարման լծակները Հայաստանում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է հայաթափված և էթնիկ զտման ենթարկված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «Հաղթանակի զբոսայգու» բացմանը։ Այս այգին, որի հիմքը դրվել էր այս տարվա փետրվարին, զբաղեցնում է 9 հեկտար տարածք։ Այգու մուտքից մինչև «Հաղթական կամար» կառուցվել է 44 աստիճան, իսկ կառույցի բարձրությունը 44 մետր է։ Կենտրոնական հատվածում տեղադրված են հուշատախտակներ, որոնք ներկայացնում են պատերազմի ընթացքի մասին տեղեկատվություն։

Ալիևը այս իրադարձությունը հարմարեցրել է սեփական ծննդյան օրվան՝ ընդգծելով դրա «նշանակալիությունը»։ Շենքը բաղկացած է 10 հարկից, որոնցից իններորդ հարկում ստեղծվել է «Հաղթանակի պատկերասրահ» ցուցասրահ։

Ամենաթարմ