fbpx
Մարզեր

ՏԻՄ ընտրություններ․ Ստեփանավանում ՔՊ-ն մեծ առավելությամբ հաղթեց

Երեկ Հայաստանի Հանրապետության 3 համայնքներում՝ Ստեփանավանում, Իջևանում և Կապանում անցկացվեցին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։

Ստեփանավանում մասնակցում էին 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանն» ու «Հայ ազգային կոնգրեսը»։

Ինչպես տեղեկանում ենք ՔՊ-ի Facebook-ի էջից, այստեղ մեծ առավելությամբ հաղթել է ՔՊ-ն՝ 78,4 տոկոս։ 2-րդը ԲՀԿ-ն է՝ 13,8 տոկոս, իսկ ՀԱԿ-ը հավաքել է ձայների 4,25 տոկոսը։ Մնացած քվեաթերթիկներն անվավեր ճանաչվածներն են։

Նշենք, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Ստեփանավանանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ