Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 18-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար ավտոճանապարհը դեռևս փակ է: