Ադրբեջանի նախագահը ելույթ ունենալով Սամարղանդում ընթացող Թյուրքական պետությունների գագաթնաժողովում Հայաստանին անվանել է ագրեսոր և արդարացրել իրենց գործողությունները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կտրականապես հերքել է ռազմական ագրեսիայի մեջ Բաքվին ուղղված Երևանի մեղադրանքները։
«Չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվել է երկու տարի առաջ, Հայաստանը շարունակում է ռազմական սադրանքներ իրականացնել Ադրբեջանի հետ սահմանին։ Վերջին նման սադրանքը կատարվել է այս տարվա սեպտեմբերին, և Ադրբեջանի զինված ուժերը ստիպված են եղել հակահարձակողական գործողություն սկսել՝ կանխելու Հայաստանի լայնածավալ ռազմական սադրանքը», – այսօր հայտարարել է Ալիևը՝ ելույթ ունենալով Սամարղանդում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովում։
Ադրբեջանի նախագահը, չփոխելով իր գործելաոճը, փորձում է ստի և կեղծիքի միջոցով իրենց որպես զոհ ներկայացնել, բայց հաշվի չի առնում որոշ հանգամանքներ։ Նախ Հայաստանը ռազմական որևէ գործողություն չի սկսել, դա վկայում է հենց այն, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ միջազգյնորեն ճանաչված ինքնիշխան տարածք և դեռևս դուրս չեն եկել։ Հարկ է նշել նաև, որ ռազմական իմաստով ՀՀ-ն դեռ սպառազինության պակաս ունի, բալանսը խաղտված է ի օգուտ Ադրբեջանի և դրանք հաշվի առնելով Հայաստանի կողմից նման քայլեր չէին արձանագրվի։ Իլհամ Ալիևը պնդում է, որ Հայաստանն է ագրեսոր, այդ դեպքում ինչու՞ սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը թիրախավորեց և կրակ բացեց Հայաստանի խաղաղ բնակչության վրա, եթե նա չէ ագրեսոր։
«Հայաստանը միջազգային հանրությանը մոլորեցնելու համար փորձում է Ադրբեջանին անհիմն մեղադրել ռազմական ագրեսիայի մեջ։ Մենք կտրականապես մերժում ենք նման անհիմն մեղադրանքները։ Մենք կռվել ենք մեր հողի վրա և, հաղթելով հայկական բանակին, նրան դուրս ենք արել մեր պատմական հողերից», – ասել է Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, թե սահմանին ադրբեջանական զինված ուժերը «ներկայումս դիրքեր են գրավում իրենց հայրենի հողում»։
Միջազգային հանրությանը մոլորեցնելու որևէ խնդիր չկա։ Նույն միջազգային հանրությունը կարողանում է իր միջոցներով տեղեկություն ստանալ՝ տարբեր մեխանիզմներ օգտագործելով։ ԵՄ միջազգային դիտորդների ներկայությունը Հայաստանում արդեն փաստում են թե ինչ գնահատական է տվել միջազգային հանրությունը։ Հարկ է նշել նաև, որ ՄԱԿ անվտանգության խորհրդում բազմաթիվ ելույթներ եղան ադրբեջանական կողմին ագրեսիվ գործողությունները դատապառտող՝ կոչ անելով դուռս բերել ՀՀ տարածքներից ադրբեջանական զինված ուժերը.
Միաժամանակ, Ալիևն իբր հիշեցրել է, որ Պրահայում և Սոչիում հանդիպումների ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները համատեղ հայտարարություններով ճանաչել են երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ «Այսպիսով, ղարաբաղյան հակամարտությունը մնացել է պատմության մեջ», – ասել է Ադրբեջանի նախագահը։
Իլհամ Ալիևը փորձում է մոլորեցնել՝ 44- օրյա պատերազմը և Սեպետեմբերյան ռազմական գործողությունները խառնելով իրար, սակայն պետք է նշել, որ դա Ադրբեջանի հայատյաց ռազմական քաղաքականությունն արդարացնելու համար էր տարածքային կռիվ, իսկ Հայաստանի համար կարևոր է մնում արցախահայության կյանքի ու ազատության, ինչպես նաև ինքնորոշման իրավունքի իրացումը։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի սահմաններին, բոլոր միջազգային ատյանները ճանաչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և նրանց հայտնի է տարածքների քարտեզները։
Հայաստանի համար գերխնդիրն է շարունակում մնալ Ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքներից, որին սատարում է միջազգային հանրությունը։ Ալիևը իր ստերով ոչ միայն չի նպաստում խաղաղությանը, այլ ավելի է լարում իրավիճակը։

