«Իմ գործը ոչ թե մարդկանց կյանքը թեթևացնելն է, այլ՝ նրանց ավելի լավը դառնալ ստիպելը»,- ասել է Սթիվ Ջոբսը։
Այսօր Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է։ Apple կորպորացիայի համահիմնադիրը կդառնար 67 տարեկան:
Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում։ Ջոբսի կենսաբանական ծնողները, լինելով մագիստրատուրայի ուսանողներ, կասկածում են, որ կկարողանան դաստիարակել երեխային, ուստի նրան հանձնում են որդեգրման: Նրա մանկությունը և պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի և ազգությամք հայ (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան։
80-ականների սկզբին Ջոբսը ԱՄՆ-ի ամենաերիտասարդ միլիոնատերն էր։
Չնայած որ Սթիվ Ջոբսը բոլորին հայտնի է որպես տեխնոլոգիական նորարար, նա երբեք չի զբաղվել ծրագրավորմամբ: Ավելին, նա նույնիսկ 1 հրաման չի ծրագրավորել իր ստեղծած բազում սարքերի համար: Այդ ամենը արել են Սթիվ Վոզնիակը և Ալան Բաումը: Չնայած այս փաստին, Սթիվը միակ մարդն էր, ով կարողանում էր իր փոփոխություններով ավելի հարմար դարձնել «Apple»- ի արտադրանքները:
Երբ Սթիվը տեսավ առաջին iPod նվագարկիչը, նա համարեց այն չափից ավելի մեծ: Իր ինժեներներին համոզելու համար, նա այն գցեց ջրով լի տարրայի մեջ և մատնանշեց սարքից դուրս եկող օդի պղպջակները՝ պնդելով, որ դրանք նշանակում են, որ սարքի մեջ ազատ տարածություն կա, որը կարելի է օգտագործել այն ավելի փոքրացնելու համար:
«Apple»-ի հիմնադիրը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենացածր աշխատավարձ ստացող տնօրեն: Ըստ փաստաթղթերի՝ Ջոբսի աշխատավարձը կազմում էր տարեկան 1 դոլար:
Ջոբսի աշխարհայացքը մեծապես նպաստել է իր վաղաժամ մահվան: Երբ 2003 թվականին նրան աշտորոշել են քաղցկեղով, նա հրաժարվել է ընդունել որևէ դեղամիջոց: Վիրահատությանը նա նույնպես դեմ է եղել: Այդ ամենի փոխարեն նա ընտրել է ասեղնաբուժությունը և մրգային դիետան: Ասում են, որ նա նույնիսկ գուշակի օգնությանն է դիմել՝ ուռուցքից ազատվելու համար։ Սթիվ Ջոբսը վախճանվել է 2011 թվականի հոկտեմբերի 5-ին: