fbpx
Զինված Ուժեր

Որոտան գետի երկայնքով ստեղծվել է ճակատ. հակառակորդը փորձել է գրոհներ իրականացնել

Հոկտեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակումը բոլոր ուղղություններով: Բացի այդ, հակառակորդը շարունակել է գնդակոծել խաղաղ բնակչությանը:

«Որոտան գետի երկայնքով ստեղծվել է ճակատ: Հակառակորդը փորձել է գրոհներ իրականացնել նաև Բերձորի ուղղությամբ, ինչպես նաև մոտենալ Հայաստանի սահմաններին՝ օգտագործելով հրետանի ու անօդաչու թռչող սարքեր: Այս բոլոր գրոհները հետ են մղվել»,- ասաց նա:

Հովհաննիսյանը հավելեց, որ մարտերը հյուսիսում ավելի քիչ լարված են եղել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ