Իսպանական Կանարյան կղզիների մաս կազմող Պալմա կղզում հրաբուխ է ժայթքել։
Այս մասին տեղեկանում ենք Mundo թերթից։
Նշվում է, որ ժայթքումը համընկել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի Նյու Յորք պլանավորված այցի հետ։ Վերջինս վարչապետը չեղարկել է, որպեսզի ուղևորվի կղզիներ և տեղում ծանոթանա իրավիճակին։
Ըստ աղբյուրի՝ վարչապետին խորհուրդ է տրվել չթռչել Պալմա կղզու վրայով։
Նշվում է նաև, որ երկրաշարժից առաջ հզոր երկրաշարժ է գրանցվել։