Ըստ շրջանառվող լուրերի՝ Ստոկհոլվում ընթացքող ԵԱՀԿ ԱԳ նախարարների 28-րդ համաժողովի շրջանակներում հնարավոր էր Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։
Սակայն, երկու երկների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպում տեղի չի ունեցել։
Այս մասին Armenpress-ին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ ի պատասխան լրատվամիջոցի հարցի։
Նա ընդգծել է, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից։