Ստոլտենբերգը Ռուսաստանին համարել է ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքը

Ամենադիտվածներ

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանը համարել է ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքը: Այսմասին նա հայտարարել է «Պոլիտիկա» սերբական թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունիսի 10-ին:

«Միանգամայն ստույգ է, որ այսօր մեր առջև ծառացել է առավել չկանխատեսված իրադրությունն անվտանգության ոլորտում: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի ավելի ու ավելի ագրեսիվ քաղաքականությանը, կիբեռսպառնալիքին, հիբրիդային սպառնալիքներին, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի անկայունությանը և շարունակվող ահաբեկչական սպառնալիքին: Դրան ի պատասխան, ՆԱՏՕ-ն արագացված կարգով հավաքական պաշտպանության ամենախոշոր վերանայումն Է իրականացնում սառը պատերազմի ժամանակներից ի վեր: Այսպիսով՝ ավելի ու ավելի նվազ կանխատեսելի աշխարհում ՆԱՏՕ-ն դեռ նույնքան կարևոր է, որքան որ միշտ եղել է»,-հայտարարել է Ստոլտենբերգը:

«Դաշինքը մեր ժողովուրդների անվտանգությունը պաշտպանում է արդեն 70 տարի: Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև ամուր կապերը ՆԱՏՕ-ն դարձրել են պատմության մեջ ուժեղագույն միությունը: Այն փաստը, որ շուտով մենք Հյուսիսային Մակեդոնիան կընդունենք որպես 30-րդ անդամ, ցույց Է տալիս, որ ՆԱՏՕ-ն հաջողակ դաշինք է: Հետևողական ընդլայնումը ցույց տվեց, որ 70 տարի անց էլ ՆԱՏՕ-ն հետաքրքրություն է առաջացնում և միջազգային կայուն կարգի դրական ուժ է»,-ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Ամենաթարմ