fbpx
Մշակույթ

Սթոունհենջը կառուցողները ծնունդով Միջերկրական ծովից էին

ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ Սթոունհենջի կառուցողները ծնունդով Միջերկրածովից էին: Հայտնում է Sky News-ը:

Հետազոտողներն ուսումնասիրել են Սթոունհենջի մերձակայքում 4-5 հազար տարի առաջ ապրած մարդկանց մնացորդների ԴՆԹ-ն, որի արդյունքում պարզվել է, որ գենետիկական նմանություն կա նրանց հետ, ովքեր ապրել են Հունաստանի և Թուրքիայի, իսկ հետո՝ Իսպանիայի և Պորտուգալիայի տարածքում։

Գիտնականների կարծիքով մոտ վեց հազար տարի առաջ վերաբնակները եկել են Մեծ Բրիտանիա այն բանից հետո, երբ հատել են Միջերկրական ծովը արևելքից արևմուտք։ Կղզում նրանք փոխարինել են որսորդներին և հիմնել առաջին ֆերմերային տնտեսությունները։

Այդ միգրացիան Փոքր Ասիայից մարդկանց ծավալվելու մի մասն էր, որն սկսվել է ութ հազար տարի առաջ, ինչի արդյունքում Եվրոպայում տարածվեց գյուղատնտեսությունը։ Որոշ խմբեր չհատեցին Լա Մանշը և լողացին Ատլանտյան օվկիանոսի արևելյան ափի երկայնքով՝ հաստատվելով Բրիտանական կղզիներում։

Սթոունհենջը կառուցվել է մոտ 2500 տարի մեր թվականությունից առաջ։  Ենթադրվում է, որ այն օգտագործել են ծիսական նպատակներով և աստղագիտական դիտարկումների համար, չնայած դեռ հստակ չէ համալիրի նշանակությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ