Զելենսկու և Պորոշենկոյի բանավեճի օրվա հետ կապված բանակցությունները դեռ շարունակվում են

Ամենադիտվածներ

Azat TV

Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու միջև բանավեճի հարցով բանակցությունները դեռ շարունակվում են:

Երեկ երեկոյան Պորոշենկոյի խոսնակ Օլեհ Մեդվեդևը հայտարարել է, որ Պորոշենկոն ապրիլի 19-ին չի մասնակցելու բանավեճին, որը նախատեսված է Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում: Պատճառն այն է, որ Զելենսկին չի համաձայնել միջոցառման անցկացմանը ժամը 16-18-ը։

Ավելի վաղ Մեդվեդևը հայտնել էր, որ երկու թեկնածուների խորհրդականները մարզադաշտի հետ պայմանագիր են կնքել ապրիլի 19-ին բանավեճ անցկացնելու համար, սակայն թեկնածուների թիմերը դեռ քննարկում են միջոցառման կանոնները:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ