Հայկական պատվիրակությունը Ուկրաինայում է․ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հրապարակող՝

Հայկական պատվիրակությունը Ուկրաինայում է․ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Ամենադիտվածներ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը և Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համալսարանի ռեկտոր Եվհենիյ Իմասը Կիևում ստորագրել են կրթության, գիտության և հետազոտական ոլորտներում համագործակցության վերաբերյալ հուշագիր։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

«Ստորագրման արարողությանը ներկա էին Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի տեղակալ Արթուր Սելեցկին, Երիտասարդության և սպորտի նախարարի տեղակալ Լյուդմիլա Պանչենկոն և Ուկրաինայում ՀՀ դեսպանատան 3-րդ քարտուղար Հայկ Թորոսյանը։

Ռեկտոր Ե. Իմասը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը՝ Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակում այցը չհետաձգելու և Ուկրաինա ժամանելու համար:

Բուհի պատվիրակության անդամները նախօրեին հանդիպել էին նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ և քննարկել ուկրաինահայ համայնքի ներկայացուցիչների՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի տարբեր կրթական ծրագրերով ուսմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ պետպատվերի շրջանակում», – ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Ամենաթարմ