հայկական պատվիրակություն
Հայկական պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի պատգամավորներին
ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը Գերմանիա այցի շրջանակում հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ -դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Նիլս Շմիդի, Բունդեսթագի նույն խմբակցության պատգամավորներ Դիրք Վիզեի, Յոհաննես Շրափսի և Մարթին Գերսթների հետ: Հանդիպման ընթացքում քննարկումներ են եղել տարածաշրջանային իրադրության, միջազգային համագործակցության և երկկողմ խորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցեր: Հայկական պատվիրակությունը ներկայացրել…
Հայկական պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ-ում ու ՀՀ սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումները
2022թ․ հունիսի 7-9-ը աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվեց ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությունը՝ խմբի նախագահ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից: «Այցի շրջանակներում Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանին և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանին, որոնց ուղեկցում էր Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը,…
Հայկական պատվիրակությունը Ուկրաինայում է․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը և Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համալսարանի ռեկտոր Եվհենիյ Իմասը Կիևում ստորագրել են կրթության, գիտության և հետազոտական ոլորտներում համագործակցության վերաբերյալ հուշագիր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Բացվել են լաբորատորիաներ, որը հնարավորություն կտա կտա ձեռք բերել հմտություններ՝ անօդաչու սարքեր ստեղծել ուղղությամբ…
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի նախագահը փաստել է, որ այս տարի լրանում է մեր երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ նա կարեւորել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը սույն թվականի…
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հայտարարությունը՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-ամյակին
Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք. 1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Բաքվում ապրող հարյուր հազարավոր հայեր ենթարկվեցին զանգվածային ջարդերի, ազգությամբ հայ բնակչության դեմ եղան կազմակերպված հարձակումներ, ինչն Ադրբեջանի քաղաքականության դրսևորումն էր: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խեղանդամվեցին, հետապնդվեցին և…
Հայկական պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է Առաջնորդների ֆորումի աշխատանքներին
Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է House Democracy Partnership կազմակերպության Առաջնորդների ֆորումի աշխատանքներին: Ֆորումի ընթացքում Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել «Օրենսդիր մարմինների դերը. օրենսդիր մարմինների անկախության կարևորությունը բռնապետության վտանգի կանխման համատեքստում» թեմայով՝ ներկայացնելով նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունն ու խորհրդարանի օրակարգում գտնվող բարեփոխումները: Ֆորումի աշխատանքների…
Մեր պատվիրակությունը վիժեցրեց ադրբեջանցիների հակահայկական դրույթները ԵԱՀԿ ԽՎ֊ում. Հայկ Կոնջորյան
ԵԱՀԿ հայկական պատվիրակության կազմում գտնվող Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայ պատվիրակության գրանցած հաջողությունների մասին: Կոնջորյանը, մասնավորապես՝ նշել է, որ ամենահիմնարար հարցերից մեկը երեկ և այսօր ԵԱՀԿ ԽՎ-ում քննարկված իռլանդացի պատգամավորներից մեկի կողմից առաջարկված բանաձևն էր: Բանաձևում տարբեր պատճառների արդյունքում տեղ էին գտել հակահայկական դրույթներ: «Այն պահից սկսած, երբ…
Ցեղասպանության ճանաչման կոչ անող պարագրաֆը հեռացնելու թուրքական փորձը ձախողվեց. պատգամավոր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․ «Հենց նոր մեր պատվիրակության հերթական հաղթանակը գրանցեցինք` ձախողելով թուրքական ու ադրբեջանական պատվիրակների՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչ անող պարագրաֆը հեռացնելու (թիվ 16) փորձը՝ ընդ որում ձայների մեծ տարբերությամբ։ Հ.Գ. սա այսօրվա ոչ առաջին հաջողությունն է և հուսամ ոչ վերջին…պարզապես չենք հասցնում պատմել, մանրամասները…
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Սննդամթերքի անվտանգության առաջին միջազգային համաժողովին
Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության անցկացված «Սննդամթերքի անվտանգության առաջին FAO/WHO/AU միջազգային համաժողովին», կազմակերպված Աֆրիկյան միասնության կազմակերպության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՄԱԿ ՊԳԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով, մասնակցել են նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:…
Պրահայում կողոպտել են ԵՆԿ նախագահ Արթուր Նաջարյանին
Երեկ Պրահայի հին քաղաքի հրապարակում՝ «Կլեմենս» եկեղեցու մոտակայքում կողոպտել են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանին, որը գլխավորում էր միջգերտեսչական համագործակցության շրջանակում ուսումնական այցի մեկնած հայկական պատվիրակությունը։ Կողոպտիչներն, աննկատ բացելով նրա պայուսակը, տարել էին դրամապանակը, որի մեջ եղել էր մոտ 600 եվրո, բանկային քարտերն ու այլ կարևոր փաստաթղթեր։ Պրահայի ոստիկանությունում պարզվել է, որ…










