fbpx
Կրթություն

Ֆիզմաթի թիմը միջազգային մրցույթում 2-րդ տեղն է գրավել

Ֆիզմաթ դպրոցը ներկայացնող «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը «Youth techno art» միջազգային մրցույթ-փառատոնում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

«Մրցույթը, որին մասնակցել են թիմեր Հայաստանից, Մալայզիայից, Ավստրալիայից և Ուզբեկստանից, կազմակերպել է Ուզբեկստանի հանրային կրթության նախարարությունը։

Մրցույթին ներկայացված 124 նախագծերից ժյուրին ընտրել էր 54 լավագույն աշխատանքները, այդ թվում՝ «Ֆիզմաթ-Արմենիա» թիմի երկու նախագծերը, որոնք ներկայացրել էին 12-րդ դասարանի աշակերտ Նարեկ Սարգսյանը և 11-րդ դասարանի սան Գևորգ Սարգսյանը:

Եզրափակիչ փուլ անցած 5 նախագծերի թվում էր նաև հայկական թիմի նախագծերից մեկը։ Ժյուրիի անդամներն ու կազմակերպիչներն առցանց հանդիպում են ունեցել եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց նախագծերը և ցուցադրել դրանց աշխատանքը։ Ժյուրին մասնակիցներին հարցեր է ուղղել օգտագործված տեխնիկայի, տեխնոլոգիաների և ծրագրերի, ինչպես նաև նախագծերի հետագա զարգացման ու կատարելագործման մասին։

Հայկական թիմը պատվով է ներկայացել միջազգային հարթակում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ