Ջենիֆեր Լոպեսը միշտ ոճային տեսք ունի՝ լինի կարմիր գորգին, շոփինգում, թե զբոսանքում։ Անցած հանգստյան օրերին երգչուհին եւ դերասանուհին ցուցադրել է երկու ոճային կերպար։

Ջեյ Լոն գնացել է գնումների Լոս Անջելեսում 16-ամյա դստեր՝ Էմմայի հետ, նախընտրելով բոխո ոճը։ Նրա հագին թեթեւ սեւ զգեստ է խոր V-աձեւ բացվածքով եւ ծածանվող կիսաշրջազգեստով։
Անկաշկանդ կերպարին համապատասխան՝ նա մազերը հարդարել է անփույթ ալիքներով։Երգչուհին իր «Can’t Get Enough» ֆիրմային ձեւով լրացրել է զգեստը շքեղ աքսեսուարներով, ներառյալ մեծ ոսկե ապարանջան-շղթան մի ձեռքին եւ հաստ ոսկե ադամանդակուռ ապարանջանը՝ մյուսին։ Մի քանի ոսկե մատանիներ, ներառյալ ամուսնական մատանին, զարդարում են նրա մատները։ Կերպարն ամբողջացրել են օղակաձեւ ոսկե ականջօղերը։

Կիրակի Լոս Անջելեսում զբոսանքի ժամանակ Ջեյ Լոն smart casual-ով է։ Նա ընտրել է պարկանման ջինսե տաբատ, սպիտակ կրոպ-տոպ եւ ավազագույն բաճկոն։ Նա կերպարն ավարտել է պլատֆորմով բոկոտիկներով, օղակաձեւ ականջօղերով եւ մեծ արեւապաշտպան ակնոցներով։

