Կալիֆոռնիայում կքննարկվի ստրուկների ժառանգներին փոխհատուցում տալու հարցը

Հրապարակող՝

Azat TV

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում նախատեսվում է ստեղծել օրենսդիրներից կազմված խումբ, որը կքննարկի ստրուկների ժառանգներին փոխհատուցում տրամադրելու հարցը։

Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ նահանգի օրենսդիր մարմնի վերին պալատն արդեն հաստատել է խմբի ստեղծումը ու այժմ հերթը ստորին պալատինն է։

Ըստ աղբյուրի՝ օրենսդիրների կարծիքով, սևամորթների գործազրկությունը, նրանց շրջանում անօթևանների առկայությունն ու այսպիսի երևույթները ստրկության հետևանքներն են։

Ամենաթարմ