fbpx
Առողջապահություն

Ստուգայցեր «Երևան Սիթիի» մասնաճյուղերում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-ի իր էջում գրել է․

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր մշտադիտարկումներ են անցկացրել մայրաքաղաքի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում:

Խախտումներ արձանագրվել են գրեթե բոլորում: Դրանք հիմնականում կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների տվյալների թերիության, դիմակները ոչ պատշաճ կրելու, երբեմն նաև՝ մարդկանց կուտակումների ձեռնոցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության հետ:

Դրականորեն արձանագրվել է, որ ցանցի խանութներից շատերում նշանակված են հերթերը հսկող և կուտակումներ թույլ չտվող հատուկ աշխատակիցներ:

Թերացումներ են հայտնաբերվել նաև «Երևան Սիթի» խանութներում գործող հացի արտադրամասերում. որոշներում բացակայել է ախտահանման գրանցամատյանը, մի քանիսում բավարար քանակությամբ չեն եղել ձեռնուցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանները, իսկ մի քանիսում աշխատակիցները եղել են առանց դիմակի»:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/721988401970423?__cft__[0]=AZXyDUXphGF09UtjknDJb9j3XnKgDxr2CvJRzMN6CTtMREAQ1CgOkno-5KWnSp6UKadehp2mHOWQPxJOau57myjcD7aOT3ArD0mkRyCeFoFGhEoJdqyj6y8LyfgQz4l9SICJAkcKfXLhOvZpwmCXR9NOa9fxUdE-lBhpZ1oVVTn2HbVfl9sVLITiQTurnPRcEOc&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ