fbpx
Զինված Ուժեր
11:50 28/01/2020

ՍՈՒ-30-երի մյուս խմբաքանակը շուտով կհասնի․ պաշտպանության նախարար

Մեր ռազմական կարողությունները բավականին մեծացել են: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նրա խոսքով՝ մեր սպառազինությունը և այն կարողությունները, որ անհրաժեշտ են Զինված ուժերին իրենց խնդիրները կատարելու նպատակով, ավելացված են։

«Ես ռազմական գաղտնիք չեմ բացի, բայց տասնյակ տոկոսներ են»,-հավելեց նա։

Տոնոյանը նշեց, որ զորամասերի 40 տոկոսից ավելի անցել են սննդի ապահովման նոր ձևաչափին։

Հարցին՝ այս տարի 100 տոկոսով կանցնեն սննդի ապահովման նոր համակարգին, նախարարն ասաց, որ անում են ամեն ինչ, որ դա իրականացվի։

«Կազմակերպությունները շատ են, տարբեր խնդիրների առաջ ենք կանգնում, նորմալ է, ընթացքում է, աշխատանքային է։ Փորձնական ծրագիրը, սակայն, հաջողված էր, մեզ համար նույնիսկ անսպասելի հաջողված»,-հավելեց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՍՈՒ-30-երի մյուս խմբաքանակը ե՞րբ կհասնի, նա կարճ պատասխանեց․ «Շուտով»։

Հարցին՝ այս տարի ինչ ակնկալել, ինչպես դուրս կգա բանակը իրավիճակից, Տոնոյանն ասաց․ «Առավել, քան ուժեղ»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչ է հիշում իր ծառայությունից, որին Տոնոյանը պատասխանեց․ «Շատ տարբեր բաներ։ Առաջին դժվարություններն են, որ տպավորում են իհարկե․ առաջին համազգեստ հագնելը, առաջին անհարմար ճտքակոշիկները՝ սապոգները, պարտյանկեք ունեինք և այլն»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ