«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հուլիսի 31-ին պետք է միանա ակումբային մարզումներին, հայտնում է Sport.ru-ն։
32-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ չէր մեկնել ճապոնի՝ նախամրցաշրջանային հավաքին, քանի որ Ուրուգվայի ազգային հավաքականի հետ միասին մասնակցում էր Ամերիկայի գավաթի խաղարկությանը։
Այս պահին Սուարեսը «Բարսելոնայում» մարզվում է անհատապես։
💪 @LuisSuarez9 🏃♂🏋♂ pic.twitter.com/wxZh6Kiwti
— FC Barcelona (@FCBarcelona_es) July 26, 2019

