«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը լիովին ապաքինվել է ծնկի վնասվածքից:
Կատալոնական ակումբի բժշկական շտաբը թույլատրել է 33-ամյա հարձակվողին՝ մասնակցել Լա Լիգայի առաջիկա հանդիպմանը «Մալյորկայի» հետ։ Հիշեցնենք, որ մրցաշրջանը վերսկսվելու է հունիսի 13-ին:
Հունվարին ուրուգվայցին ենթարկվեց վիրահատության , նրա մոտ ախտորոշվեց աջ ծնկի Մենիսկուսի վնասվածք:
Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը բաց է թողել 147 օր: Նա այս մրցաշրջանում անցկացրած 23 խաղում 14 գոլի հեղինակ է դարձել։