fbpx
Աշխարհ

Սուդանում միմյանց են բախվել ոստիկաններն ու զինվորականները․ կան զոհեր

Սուդանի մայրաքաղաք Խարտումում սկսված ժողովրդական շարժումը ողբերգական ընթացք է ստացել: Հաղորդվում է 2 զինվորի մահվան մասին:

Մարտեր են սկսվել զինված ուժերի գլխավոր շտաբի մոտ: Ոստիկանական ուժերը լայն թափով սկսել են ցրել նախագահ Օմար Ալ-Բաշիրի դեմ ցույցերը: Զինվորականները որոշում են կայացրել անցնել ցուցարարների կողմը: Հենց դա էլ հանգեցրել է զինվորների մահվան:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ հստակ երևում էր, որ Սուդանի պաշտպանության նախարարությանը կից տարածքում ընթացող ցույցերի ժամանակ զինվորականները ոստիկաններից պահանջում էին դադարեցնել ցուցարարների դեմ ուղղված գործողությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ