fbpx
Իրավական

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 8-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքում 61-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ ապրիլի 5-ին, ժամը 19.00-ին, Երևանի Նար-Դոսի փողոցում իրեն վրաերթի են ենթարկել:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 8-ին, ժամը 10.10-ին, Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 2-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 8-ին, ժամը 23.30-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 8-ին, ժամը 14.00-ին, Երևանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 8-ին, ժամը 00.15-ին, Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 8-ին, ժամը 15.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արագածի փողոցում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 8-ին, ժամը 19.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «MATIN MKZ» մոտոցիկլը. 25-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 7-ին, ժամը 19.50-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոպեդը. 25-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 8-ին, ժամը 08.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայում բախվել է բաժանարար բետոնե պատին. 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 8-ին, ժամը 18.00-ին, Երևանի Կորեայի ձորում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 26-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ավանի բաժանմունք հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 68-ամյա քաղաքացի, որը հայտնել էր, որ իրենց շենքի բակում ընկել է:
Պարզվել, որ քաղաքացին մարմնական վնասվածքները ստացել էր մարտի 26-ին, ժամը 11.00-ին, Երևանի Մոլդովական փողոցի իրենց շենքի բակում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 8-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Օպել» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 8-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դարակերտ գյուղում բախվել է տներից մեկի պատին. 24-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 8-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 65-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել կամուրջի եզրի մետաղյա պատնեշներին. 22-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 8-ին, ժամը 20.35-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքի Սյունիքի և Վանքի-Տափ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղանյի և 9-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ