Սուդանում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում

Հրապարակող՝

image (4)

Ամենադիտվածներ

Սուդանում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ ու այն կարող է ավարտվել ռազմական հեղաշրջմամբ։

Հիշեցնենք, որ 2019 թվականին արդեն իսկ հեղաշրջում տեղի է ունեցել ու այդ ժամանակվա վարչակազմի տապալումից հետո Սուդանում ստեղծվել էր իշխանական 2 թև՝ ռազմական և քաղաքացիական, որոնք պայմանավորվել էին, որ մինչև 2021 թվականի նոյեմբերն անցումային շրջանն է։

Այժմ, ստացված տեղեկատվություններից ենթադրելով, ռազմական թևը դուրս է եկել քաղաքացիական թևի դեմ և մտադիր է տապալել տվյալ ճյուղին։

Ըստ այս պահին եղած տվյալների՝ Սուդանի մայրաքաղաքն ամբողջովին արգելափակված է, ձերբակալված են բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ նախարարներ, ինչպես նաև առևանգվել է երկրի վարչապետը, երբ չի համաձայնել իր աջակցությունը հայտնել հեղաշրջմանը։ Այս գործողությունները կազմակերպվում են զինվորական համազգեստով մարդիկ։

Խոսվում է նաև երկրի մի շարք հատվածներում կապի բացակայության մասին։

Ըստ էության, ընթանում է ռազմական հեղաշրջման գործընթաց։

Ամենաթարմ