Լուի վան Գալը մեկնաբանել է Ժոզե Մոուրինյուի և Ուլե-Գունար Սուլշերի աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդում».
«Մարզիչը, որը եկավ ինձնից հետո, փոխեց մարտավարությունը՝ այն փոխելով «ավտոբուսի» և խաղալով հակագրոհների վրա:
Ներկայիս մարզիչը ևս խաղում է «ավտոբուսով» և հակագրոհների վրա: Սուլշերի և Մոուրինյուի տարբերությունն այն է, որ Սուլշերը հաղթում է:
Ես հիմա այնտեղ չեմ, բայց փոփոխություններն ակնհայտ են. մթնոլորտը, կարծես, լավացել է: Սուլշերը փոխել է նաև Պոգբայի դիրքն ու նրան խաղացնում է այնտեղ, որտեղ նա կարևոր դեր է խաղում:
Բայց այն, ինչպես հիմա գործում է «Մանչեսթեր Յունայթեդը», այն չէր, ինչ կար Ֆերգյուսոնի օրոք: Սա պաշտպանողական, հակագրոհային ֆուտբոլ է: Եթե այն ձեզ դուր է գալիս, ուրեմն թող այդպես լինի: Եթե կարծում եք, որ այն ավելի գրավիչ է, քան իմ ձանրձալի հարձակողական ֆուտբոլը, լավ է: Բայց ես այդպես չեմ կարծում»,- վան Գալի խոսքերն է փոխանցում BBC-ն: