fbpx
Առողջապահություն

Հայաստանում սուր շրչառական վարակներն ակտիվ են․ 456 մարդ բուժում է ստանում

Փետրվարի 8-ի դրությամբ՝ Հայաստանում սուր շնչառական վարակով բուժում է ստանում 456 հիվանդ։

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նա նշեց, որ Հայաստանում բարձր է սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդանալու ակտիվությունը։

Նրա խոսքով՝ այդ ակտիվությունը նկատվում է և՛ շտապօգնության կանչերի միջոցով, և՛ պոլիկլինիկաներ դիմելիության:

Նա ասաց, որ այդ 456 հիվանդներից 318-ը հիվանդ են թոքաբորբով, որից 57-ի տարիքը 0-ից 18 տարեկան է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ