Գյումրու Սուրբ Մարիամ մանկապարտեզում վերակառուցման աշխատանքներ են ընթանում-Azat TV
Հասարակություն
10:49 18/09/2021

Գյումրու Սուրբ Մարիամ մանկապարտեզում վերակառուցման աշխատանքներ են ընթանում

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Facebook-ի էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ Գյումրի քաղաքի «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում վերակառուցման աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով:

«Մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և համարվել էր սեյսմավտանգ: Որոշում է կայացվել մանկապարտեզի շենքի տեղում կառուցել սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան երկհարկանի նախադպրոցական ուսումնական հաստատություն:

Մանկապարտեզը ապահովված կլինի օդափոխության, հակահրդեհային ազդարարման համակարգերով: Ջեռուցումը իրականացվելու է 2 տուրբո կաթսաներով: Տաք ջրամատակարարման համար կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ։ Ծրագրով նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում ու ցանկապատում, շենքի շուրջ` սալիկապատում, խաղահրապարակների, անցուղիների և ներտարածքային ճանապարհների կառուցում: Մանկապարտեզը նախատեսված է եղել 75 երեխայի համար, վերակառուցումից հետո այս թիվը կարող է ավելանալ:

Ծրագրի իրականացման համար ներդրվել է 171 միլիոն 188 հազար ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 20 միլիոն 594 հազար ՀՀ դրամ, մյուս մասը ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ներդրումն է»,- ասված է փոխվարչապետի գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ