Այսօր Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրն է․ տոն, որը փետրվարի 14-ին նշում են աշխարհի կաթոլիկները։
Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496 թվականին, բայց ավելի ուշ հանվել է Կաթոլիկ տոների օրացույցից՝ 1969 թվականին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արևմուտքի երկրներում։
Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։
Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն՝ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սուրբ Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար։ Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։
Այսօր Սբ. Վալենտինի օրն աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։