Արդյո՞ք սուրճի չարաշահումը կարող է հանգեցնել քաշի ավելացման

Հրապարակող՝

Արդյո՞ք սուրճը հանգեցնում են ախորժակի բարձրացմանը

Ամենադիտվածներ

Սննդաբան Դարիա Ռուսակովաին նշել է, որ սուրճի չարաշահումը կարող է դառնալ ոչ միայն անքնության պատճառ, այև նաև քաշի ավելացմանը։

Մասնագետը տեղեկացնում է, որ մեծ քանակությամբ սուրճի գործածությունը կարող են քնի խանգարման պատճառ դառնալ, իսկ քնի որակիու տևողության նվազումը, որպես կանոն, փոխհատուցվում է սննդով, ինչն էլ հանգեցնում է նորմայից շատ ուտելուն պատճառ դառնալով քաշիավելացման և այլ խնդիրների:

Ինչպես ընդգծել է Ռուսակովան, օրգանիզմի համար սուրճի անվնաս չափաբաժինն օրական 2-3 բաժակն է: Այս քանակությունը բավական է առանց օրգանիզմին վնաս հասցնելու նյարդային համակարգը խթանելու համար։

«Սուրճը չարաշահող մարդը քիչ է քնում. այն գրգռում է նյարդային համակարգը: Եթե մարդը քիչ է քնում, նա, որպես կանոն, շատ է ուտում: Նման մարդկանց ավելի շատ սնունդ է պետք էներգիայի պակասը լրացնելու համար: Սա էլ հանգեցնում է ավելորդ քաշի կուտակման, ուստի քունը շատ կարևոր է», – նշել է մասնագետը։

Ամենաթարմ