fbpx
Կառավարություն

Սուրեն Պապիկյանը նշանակվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահ

ՀՀ կառավարության որոշման համաձայն` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Որոշման ընդունմամբ կապահովվեն ՀԶՏՀ-ի գործունեության հիմնական ոլորտները ղեկավարող պետական մարմինների փոխհամաձայնեցված գործողությունները` ի նպաստ իրականացվող ծրագրերի արդյունավետ իրագործմանը:

Նշենք, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը պետական միջոցներով և միջազգային մի շարք կառույցների հետ սերտ համագործակցությամբ իրականացնում է լայնածավալ ծրագրեր։

Ըստ այդմ`

• ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի, որոշակի չափով նաև համայնքների ֆինանսավորմամբ՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր, որի շահառու են Հայաստանի միավորված համայնքները, իրականացվում են համայնքների կարողությունների հզորացմանը միտված մի քանի տասնյակ ենթածրագրեր։

• ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Տեղական տնտեսության զարգացման ծրագիր, որով արդիականացվում են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքները։

• ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր, որի շրջանակում Հայաստանում կառուցվում է 46 սեյսմակայուն դպրոց։

• ԱՄՆ կառավարության ֆինասավորմամբ՝ ՏԻՄ բարեփոխումների աջակցության ծրագիր, որով աջակցվում է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին։

Ջրային տնտեսության ոլորտի ծրագրեր`

• ՀՀ Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) ֆինանսավորմամբ՝ Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիր։

• ՀՀ Կառավարության և Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի (KFW) ֆինանսավորմամբ՝

• Կապսի ջրամբարի կառուցման ծրագիր

• Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագիր

․Համայնքային ենթակառուցվածքների ծրագրեր

• ՀՀ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջոցներով՝ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր։

• ՀՀ կառավարության և Եվրոպական Ներդրումային բանկի, Հարևանության ներդրումային գործիքի ֆինանսավորմամբ՝ Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր (մեկնարկը՝ շուտով)։

Նշվում է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, անվանը հավատարիմ, շարունակելու է գործադրել բոլոր ջանքերն` իր տիրույթում գտնվող ծրագրերի արդյունավետ և սահմանված ժամկետներում ու որակով իրականացման ուղղությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ