Ճապոնիայում երկու մարդ է մահացել «Moderna»-ով պատվաստվելուց հետո

Ամենադիտվածներ

psj real

The Times of India-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը հայտնել է, որ Ճապոնիայում «Moderna»-ի պատվաստումից հետո 30 տարեկան երկու տղամարդ է մահացել:

Մահից մի քանի օր առաջ նրանք ստացել են կորոնավիրուսային պատվաստանյութի երկրորդ դոզան: Գերատեսչության տվյալներով՝ մահվան ճշգրիտ պատճառը ճշտվում է:

Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները դադարեցրել էին Moderna-ով պատվաստումը, քանի որ որոշ չափաբաժիններում հայտնաբերվել էին մի քանի միլիմետրանոց խառնուրդներ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ