fbpx
Հասարակություն

Սուրենյանը հայտնել է ամենացածր ջերմաստիճանի օրը

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0…-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան:

Այս մասին տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նշված ջերմաստիճանը կդիտվի լուսադեմին, ժամը 05:00-07:00 ընկած ժամանակահատվածում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ