Ավստրալիայի Գլենֆիլդ լողափում, որը գտնվում է Պերթից մոտ 250 մղոն հյուսիս, շնաձկան հարձակման հետևանքով 50-ամյա սերֆինգիստ է տուժել։ The Inertia-ի փոխանցմամբ՝ տուժածը Մել Իսմայիլն է, ում տեղափոխել են Ջերալդթոնի առողջապահական կենտրոն։ Արևմտյան Ավստրալիայի գյուղական առողջապահական ծառայության (WACHS) ներկայացուցիչը հայտնել է, որ նրա վիճակը գնահատվում է լուրջ, սակայն կայուն։
Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 09:45-ի սահմաններում։ Իշխանությունները փակել են լողափը և բնակիչներին հորդորել խուսափել այդ տարածք մտնելուց։ Դեպքի վայրից առգրավվել է վնասված սերֆինգի տախտակը, որն օգտագործվելու է հարձակում գործած շնաձկան տեսակը պարզելու համար։
Ջերալդթոնի խորհրդարանական և Ստվերային ձկնաբուծության նախարար Կիրիլի Ուորը շեշտել է, որ միջադեպը ծանր ազդեցություն է թողել տեղի համայնքի վրա։ Նշենք, որ սա ընթացիկ տարում արդեն երրորդ նմանատիպ դեպքն է Արևմտյան Ավստրալիայում. նախորդ երկուսը, որոնք տեղի են ունեցել մայիսին և հունիսին, ավարտվել էին մահվան ելքով։

